четверг, 24 января 2013 г.

Surface Pro պլանշետները վաճառքի կհանվեն փետրվարի 9-ին


Windows 8 Pro օպերացիոն համակարգով աշխատող Microsoft Surface Pro պլանշետները վաճառքի կհանվեն ս.թ. փետրվարի 9-ից: 64 GB հիշողություն ունեցողները կարժենան 899$, իսկ 128 GB հիշողություն ունեցողները` 999$:Surface Pro-ն ունի 10.6 դույմանոց էկրան, սակայն Pro տարբերակի դեպքում էկրանի հարաբերությունը 1920x1080 է, իսկ RT տարբերակինը՝ 1366x768:
Հիշեցնեմ, որ Surface RT-ում հնարավորություն չկա տեղադրել ու աշխատացնել սովորական ծրագրերը, իսկ Pro տարբերակում հնարավոր է տեղադրել ու աշխատացնել այն ծրագրերը, որոնք տեղադրվում են նաև անհատական համակարգիչների վրա:



Pro-ն և RT-ն տարբերվում են նաև մի շարք տեխնիկական բնութագրերով: Surface Pro-ն զինված է Intel Core i5 պրոցեսորով և Intel HD Graphics 4000 վիդեո քարտով: Օպերատիվ հիշողությունը (RAM) կազմում է 4GB:

Комментариев нет:

Отправить комментарий